Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները


10:52 , 16 հոկտեմբեր, 2020

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ. Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն