Հրետակոծվել են Հադրութի Տող, Քաշաթաղի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը, Բերդաշենը, կարմիր Շուկան


10:42 , 16 հոկտեմբեր, 2020

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Այս մասին հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։

Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են»,-ասված է հաղորդագրության մեջ: