Միլան քաղաքն ընդունեց ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ


09:50 , 16 հոկտեմբեր, 2020

Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին.
«խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»։

Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես` Մաթեո Ֆորտեին, կոչ եմ անում նրա էջում հայտնել Ձեր երախտագիտությունը այս հղումով`
https://www.facebook.com/matteoforte.mi/։