Օդեսայում ձերբակալվել է «օրենքով գող» Գիյա Բաթումսկին (տեսանյութ)


17:04 , 30 հուլիս, 2013

Օդեսայում ձերբակալվել է «օրենքով գող» Գիյա Բաթումսկին (տեսանյութ) 1in.am-ը գրում է.

Օդեսայում ձերբակալվել է «օրենքով գող» Գիյա Բաթումսկին՝ տեղեկացնում է crimelife.info-ն: Ինչպես տեղեկացնում են իրավապահ մարմինների աղբյուրները, Օդեսայում Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» Գեորգի Մելիքաձեին: 

62-ամյա տղամարդը հանցագործ աշխարհում հայտնի է Գիյա Բաթումսկի մականվամբ: 

Հայտնի է, որ նա արտաքսվել է Ուկրաինայի սահմաններից: Բացի այդ՝ «օրենքով գողը» իրավունք չունի երկիր մուտք գործել առաջիկա 5 տարիներին: 

«Կուլիսային» տեղեկությունների համաձայն՝ Գեորգի Մելիքաձեն Օդեսա էր ժամանել անձամբ շնորհավորելու տեղի «գողական» աշխարհի հեղինակություն Վլադիմիր Դրիբնովին՝ Պոլտավա մականվամբ: 

Նրան շնորհավորելու համար նախկին ԽՍՀՄ-ի տարածքից բազմաթիվ մարդիկ էին ժամանել Օդեսա: