16:45 , 30 հուլիս, 2013Lragir.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը գտել եւ տիրոջն է հանձնել 1.2 միլիոն դոլար արժողությամբ Ստրադիվարիուսի ջութակը: Այն գողացել էին 2010 թվական նոյեմբերին, երբ դրա տերը՝ երաժիշտ Մին Ջին Կիմը մտել էր սրճարան, տեղեկացնում է The Independent-ը:
Ոստիկանությունը վստահ էր, որ շատ դժվար կլիներ վաճառել դա, քանի որ մասնագետներն անմիջապես կճանաչեին 1696 թվականին Անտոնիո Ստրադիվարիուսի ձեռքով պատրաստված գործիքը:
Ոստիկանները սարքը գտել են անվնաս վիճակում: Այս գործով 3 ձերբակալված կա: