Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև․ Արցախի ԱԳՆ


20:27 , 15 հոկտեմբեր, 2020

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև

Բանաձևում, մասնավորապես, նշվում է՝

▪️ Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է Ադրբեջանի կողմից՝ Ստեփանակերտի ռմբակոծությամբ:

▪️ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը

▪️ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ապակայունացնում են տարածաշրջանը;

Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով հետևյալը.

▪️ 1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում;

▪️ 1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից;

▪️ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել;

▪️ Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետեությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը։