Մերի Մակարյան. «Ցավոք սրտի, Հայաստանում մինչև ֆիլմի ավարտը չես կարող հասկանալ, թե դու ով ես»


16:22 , 30 հուլիս, 2013

Արդեն մի քանի սերիա է, ինչ «Հարազատ թշնամի» սերիալում Մերի Մակարյանի «տեղը երևում էր»: Հավանաբար այս փաստն էր շատերին կարծել տվել, թե Մերին այլևս չի նկարահանվելու այս սերիալում: Հիշեցնենք, որ դերասանուհին մարմնավորում է Լյուսիի կերպարը:

Այս լուրը ճշտելու համար ArmStar.am-ը կապվեց դերասանուհու հետ. «Նման բան չկա, այնպես չի, որ չեմ ցանկանում նկարահանվել այդ սերիալում, բայց … սերիալի մասին խոսել չեմ ցանկանում»,- պարզաբանեց Մերին: Չգիտենք, թե գովասանքի խոսքերն էր ուզում խնայել, թե ընդհակառակը, այնուամենայնիվ, ArmStar.am-ը կատարեց դերասանուհու կամքը և սերիալից հարցեր չտվեց: Մեզ ուրախացրեց այն փաստը, որ դերասանուհին շարունակելու է մեզ հիացնել էկրանից: Փոխարենը խոսեցինք մարմնավորած կերպարի` Լյուսիի ու նախորդ` «Դժվար ապրուստ» սերիալում մարմնավորած Մերիի կերպարների մասին: Եթե ուշադիր հետևենք, նրանց միջև ընդհանրությունները շատ են` և Մերին, և Լյուսին հարուստ ընտանիքից են, մի քիչ համառ, մի փոքր նախանձ, «երես առած» և, չգիտես ինչու, սիրո հարցում ոչ այնքան հաջողակ:

Այս մասին Մերին կատարեց իր մեկնաբանությունները. «Գիտեք ժեստերը ես չեմ կարող փոխել, որովհետև ես նույն մարդն եմ: Եթե նկատել եք, բոլոր դերասաններն էլ մարմնավորելով ուրիշ կերպարներ միևնույն կերպ են լաց լինում, ծիծաղում: Կարող են փոխվել շորերը, թեև շորերը շատ քիչ են փոխվելու համար: Եթե ես բարձրահասակ եմ, ես բոլոր սերիալներում էլ բարձրահասակ եմ, անկախ մարմնավորած կերպարից»: Սա իհարկե հասկանալի է ու միանշանակ :

Շարունակությունը՝ այստեղ