11:59 , 15 հոկտեմբեր, 2020Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որով տեղեկացնում է Արցախի և Հայաստանի համար կազմակերպված միջոցառման մասին։
Նա նշում է, որ այս ողբերգական օրերին հայկական համայնքը միասնական է։ «Silence is genocide»` «Լռությունը ցեղասպանություն է» միջոցառմանը, որի շրջանակներում առաջարկվելու է գնել խմբի անդամների կողմից ստորագրված շապիկներ, մասնակցելու են System of a Down խմբի անդամներ Շավո Օդաջյանն ու Ջոն Դոլմայանը։ Սերժ Թանկյանն անձամբ ստորագրել է բազմաթիվ շապիկների վրա։ Ստացված ողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Նշվում է նաև, որ միջոցառումից հետո մոմավառություն է տեղի ունենալու՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին։