«Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են օտարերկրյա վարձկաններին Արցախի դեմ ագրեսիան շարունակելու համար». ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոն


11:26 , 15 հոկտեմբեր, 2020

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն իր թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ դատապարտելով Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան.

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են օտարերկրյա վարձկաններին Արցախի դեմ ագրեսիան շարունակելու համար։ Հարկավոր է, որ Պետդեպարտամենտն ու մեր գործընկերները դատապարտեն միջազգային իրավունքի այս ակնհայտ խախտումներն ու անհապաղ դադարեցնեն արյունահեղությունը»։