Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային 1371 դեպք, մահացել է 7 մարդ


11:15 , 15 հոկտեմբեր, 2020

Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1371 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 15-ին հաստատվել է կորոնավիրուսի 59995 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 336111:

Փաստացի այս պահին բուժվում է 11519 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 47119 անձ:

Ընդհանուր առմամբ 1375 պացիենտ մահացել է: