Մանդելայի առողջական վիճակը բարելավվում է


15:58 , 30 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը բարելավվում է, չնայած դեռևս գտնվում է ծայրահեղ վիճակում: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի կառավարության հաղորդագրությունը:

ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման կոչ է արել շարունակել աղոթել 95-ամյա Մանդելայի առողջական վիճակի համար:

Նա նաև գործարարներին կոչ է արել աջակցել մանկական հիվանդանոցի շինարարության նախագծին, որը նախաձեռնել է նախկին նախագահի հիմնադրամներից մեկը:

Հիշեցնենք, որ Նելսոն Մանդելան հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 8-ին՝ թոքային ինֆեկցիայով: