Հոկտեմբերի 8-14-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում շարունակել են կատարել վարակազերծման աշխատանքներ
10:39 , 15 հոկտեմբեր, 2020
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հոկտեմբերի 8-14-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 6628 վարակազերծում, որից 3959-ը՝ մարզերում, 2669-ը՝ Երևանում։
Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները։