Իր ծննդյան օրը եղբայրս անմահացավ. կամավոր Արցախ մեկնած Զաքարին մարտական ընկերները փոքր սպարապետ էին կոչում (Photo)


21:28 , 14 հոկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված 23–ամյա Զաքար Սերոբյանը Երևանից էր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող։ Նա սեպտեմբերի 29–ին կամավոր մեկնել էր ռազմաճակատ։

Զաքարը զոհվել է հոկտեմբերի 11–ին՝ իր ծննդյան օրը։

«Եղբայրս անմահացավ իր ծննդյան օրը։ Մեկ տարի 9 ամիս է, ինչ վերադարձել էր  ծառայությունից, բայց գնաց կամավոր՝ հանուն հաղթանակի։ Իր դիրքից բարձրացել է առաջնագիծ, որ հրամանատարին մենակ չթողնի  ու  զոհվել»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց Զաքարի մորաքրոջ դուստրը՝ Եվան։

Նա պատմեց, որ Զաքարը երկու եղբայր ունի, իսկ նրանց մայրը յոթ տարի առաջ է մահացել։

«Ամեն օր արթնանում էինք Զաքարի դրած երգերի ձայնից. միշտ ազգագրական, հայրենասիրական երգեր էր միացնում, հետն էլ երգում»,–պատմեց քույրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ