Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է 14-ամյա երեխայի


17:41 , 14 հոկտեմբեր, 2020
Վարդենիս համայնքում բնակվող Արզոյանների ընտանիքն այսօր առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական Աթս հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է։