Բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթական գործընթացը շարունակվում է


15:39 , 14 հոկտեմբեր, 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովում է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երեխաները ընդգրկվում են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։

Բացի այդ, բոլոր դպրոցականներն ապահովվում են դասագրքերով և, անհրաժեշտության դեպքում, նաև գրենական պիտույքներով։