Մարտակերտին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի՝ այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է ռազմական ավիացիա. ՊԲ


12:58 , 14 հոկտեմբեր, 2020
Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի՝ այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների: