11:54 , 14 հոկտեմբեր, 2020Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել և դրանց կից գրառում կատարել.
«Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավերով այս երեկո հազարավոր ցուցարարների և իմ բազմաթիվ պատգամավոր-գործընկերների հետ միասին գտնվել եմ Խորհրդարանի դիմաց՝ պահանջելով ճանաչել Արցախն ու Ֆրանսիային կոչ անելով կատարել իր պարտավորությունները մեր հայ եղբայրներին պաշտպանելու համար»։
