Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային 1058 դեպք, մահացել է 10 մարդ


11:17 , 14 հոկտեմբեր, 2020

Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1058 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 58624 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 332154:

Փաստացի այս պահին բուժվում է 10561 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 46713 անձ:

Ընդհանուր առմամբ 1350 պացիենտ մահացել է: