15:07 , 30 հուլիս, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է երաշխիքներ տալ Կենտրոնական հետախուզության վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի դեմ մահապատիժ չկիրառելու վերաբերյալ, եթե նա վերադառնա ԱՄՆ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արդարադատության նախարարությանը:
ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերի նամակում՝ ուղղված ՌԴ արդարադատության նախարարությանը, հիշատակվում է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ ռուսական կառավարությանը երաշխիքներ տրամադրել Էդվարդ Սնոուդենի նկատմամբ մահապատիժ չկիրառելու վերաբերյալ այն դեպքում, եթե նա վերադառնա ԱՄՆ: