Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում շատ կարևոր է մեր պետականության հիմքում կանգնած մարդկանց առաջին պլան գալը. Տիգրան Աբրահամյան


22:09 , 13 հոկտեմբեր, 2020

Ոչ մեկ չգիտի, թե որքան դեռ կշարունակվեն մարտական գործողությունները։

Ակնհայտ է, որ պատերազմին զուգահեռ մարտեր են ընթանում նաև արտաքին ճակատում. չգիտեմ, թե ինչ ինտենսիվության կամ արդյունավետությամբ՝ գնահատական չեմ ուզում տամ։ Բայց անելիքները շատ են։

Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում շատ կարևոր է մեր պետականության հիմքում կանգնած մարդկանց առաջին պլան գալը՝ ով որ ֆռոնտում անելիք ունի այնտեղ. մեկը միգուցե ռազմաճակատում, մյուսները մեկ այլ ճակատում։

Պետք է հավաքվել ու խոսել, հասկանալ, թե ինչ, ոնց անենք, որ ստեղծված իրադրությունից դուրս գանք առավելագույնս շահած։

Քաղաքական ամբիցիաները, անձնական հարաբերությունները, մնացած բոլոր գործոնները պետք է դրվի մի կողմ։

Մի բան էլ՝ հապաղելու ժամանակ չկա։