ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից դատելով


16:52 , 13 հոկտեմբեր, 2020

ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հայտարարությունից դատելով.

Միջնորդների մոտ հասունացել է գիտակցումը, որ պատերազմի շարունակումն աղետալի հետևանքներ է ունենալու տարածաշրջանի վրա: Դա հույս է տալիս, որ ավելի գործուն քայլեր կարվեն՝ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար: Այսօր ՌԴ ՊՆ հայտարարությունը նույնպես հուշում էր այդ մասին:

Խոսքը գնում է հումանիտար հրադադարի ընթացքում ոչ միայն գերիների և դիերի, այլև ձերբակալվածների վերադարձի մասին:

Հետաքննության կամ վերիֆիկացիոն մեխանիզմները (ինչպես դրանք սկսեցին անվանել այս փուլում)` նույն 2016-ի Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, դեռ համաձայնեցված չեն, սակայն օրակարգում են:

Սուբստանտիվ հարցերի քննարկումն արդեն սկսված է: