Արման Դիլանյանն ընտրվել է ՍԴ նախագահ


13:12 , 13 հոկտեմբեր, 2020
Տեղեկացնում ենք, որ ս.թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի ընթացքում տեղի է ունեցել ՍԴ նախագահի ընտրություն, որի արդյունքում Արման Դիլանյանն ընտրվել է ՍԴ նախագահ:

Համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ կետի` Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է վեց տարի ժամկետով` առանց նույն պաշտոնին վերընտրվելու իրավունքի: