Թուրքիայի տարածքում արգելափակվել են Հայաստանի պաշտոնական կայքերը


11:48 , 13 հոկտեմբեր, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի տարածքում արգելափակվել է ՀՀ մի շարք պետական կառույցների պաշտոնական կայքերը:

Ըստ թուրքական մամուլում հայտնված հրապարակումների՝ արգելափակվել են մասնավորապես ՀՀ նախագահի, կառավարության ու բոլոր նախարարությունների կայքէջերը:

Նշվում է, որ Թուրքիայի տարածքից նշյալ կայքեր մուտք գործել փորձելիս էկրանին հայտնվում է «Արգելափակված երկիր (Հայաստան)» գրությունը: