Հեռուստաաստղ Քայլի Ջեններն իր աջակցությունն է հայտնել Արցախին և Հայաստանին


23:18 , 12 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Հանրահայտ հեռուստաաստղ և մոդել Քայլի Ջեններն աջակցություն է հայտնել Արցախին և Հայաստանին՝ իր միլիոնավոր հետևորդներին հորդորելով մասնակցել համազգային դրամահավաքին:

Քայլին «Ինստագրամի» «Սթորի» բաժնում հրապարակել է քրոջ՝ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Կարդաշյանի տեսաուղերձը, որում Քիմը հորդորում է բոլորին աջակցել Հայաստանին և Արցախին ու տեղեկացնում է, որ 1 մլն դոլար է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: