Էստոնիայի պահպանողական կուսակցությունը կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմատեխնիկական օժանդակությունը Ադրբեջանին


20:21 , 12 հոկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Այսօր Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու) կառավարության հարցուպատասխանին հաջորդող խմբակցությունների հայտարարությունների ժամին կառավարող կոալիցիայի մաս կազմող Էստոնիայի պահպանողական կուսակցությունը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ։ Հայտարարությունը հնչեցրել է պատգամավոր Ուրմաս Էսպենբերգը։

Էստոնիայի խորհրդարանում (Ռիիգիկոգու) Էստոնիայի ժողովրդական պահպանողական կուսակցության հայտարարությունը.

«Մենք լրջորեն մտահոգված ենք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դադարեցնել քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծությունն ու հրետակոծությունը, ինչի պատճառով ամեն օր զոհվում եւ վիրավորվում են խաղաղ բնակիչներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ