Ցավում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ․ Իրանի ԱԳՆ


12:29 , 12 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավ է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ: Այս մասին գրում է Pars Today-ը։

Արձագանքելով Ադրբեջանի  և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտմանը՝ երկուշաբթի օրն Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանն ափսոսում է հրադադարի ռեժիմի խախտման համար և  կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և խուսափել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին հրթիռային հարվածներ հասցնելուց:

Խաթիբզադեն  դատապարտում է քաղաքների բնակելի տարածքների հրթիռակոծությունը  և խաղաղ բնակիչների սպանությունները և ցավակցել զոհվածների ընտանիքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։