12:44 , 30 հուլիս, 2013Ի դեպ, երեկ գիշերը անջատված է եղել նաև քաղաքապետարանի շենքի դիմացի ոռոգման համակարգը: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ոռոգման համակարգը շուրջօրյա աշխատում էր, ջրելով ոչ միայն կանաչ տարածքը, այլև մայթը, զրկելով ակտիվիստներին թե նստելու և թե կանգնելու հնարավորությունից:
Ի դեպ, ակտիվիստները նաև նշում են, որ քաղաքապետարանի աշխատակիցների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի ոռոգման համակարգը միացվի օրվա մեջ որոշակի ժամերին: Իսկ թե որ ժամերին, որոշվելու է իրեց հետ համատեղ:
Ակցիայի մասնակիցներն այսօր նաև դիմելու են քաղաքապետարան, որպեսզի իրենց աթոռներ տրամարեն, քանի որ ամբողջ գիշեր կանգնած անցկացնելն անհնար է:
Հիշեցնենք, որ ուղեվարձի թանկացման դեմ բողոքող երիտասարդների պահանջն այժմ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունն է: