10:34 , 12 հոկտեմբեր, 2020Եվրախորհրդի նախագահ Չարլզ Միշելն իր թվիթերյան էջում գրել է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադարի պահպանումն անհրաժեշտ քայլ է դեէսկալացիայի ճանապարհին։ Ես կոչ եմ անում կողմերին պահպանել հրադադարը և խուսափել հետագա բռնություններից ու խաղաղ բնակիչների կյանքը վտանգի տակ դնելուց։ Առանց նախապայմանների բանակցությունները պետք է անհապաղ սկսվեն»։