Նիկոլ Փաշինյանը Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ԶՈՒ–ի կողմից հրադադարի պայմանավորվածության խախտման կապակցությամբ


21:47 , 11 հոկտեմբեր, 2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրել հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին:

Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության և ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ:

Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ:

ՀՀ վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարևորությունը: