Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել երկրաշարժ


12:32 , 30 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիայի արևմուտքում՝ Էգեյան ծովում տեղակայված Գեկչեադա կղզում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: 

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: 

Առավել ուժգին ստորերկրյա ցնցումներ Թուրքիայի երկրակեղևում տեղի են ունեցել 1999թ.՝ Մարմարի ծովի շրջակայքում: Այն ժամանակ ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել էր 7.4 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհվել էր 18 հազար մարդ: