12:21 , 30 հուլիս, 2013Tert.am-ը գրում է.
Երևանի Կասյան փողոցում այս շաբաթ կվերաբացվի գյուղմթերքի այս տարվա 2-րդ տոնավաճառը, որտեղ գյուղացիներին կտրամադրվի առևտրի 150 տաղավար, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ տոնավաճառը կգործի մինչև տարեվերջ: «Այս պահին առևտրի 150 տեղ է նախատեսված, բայց շուտով կավելանա դրանց թիվը, կհասնեն մինչև 200-ի»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նախատեսված 150 տաղավարների համար արդեն գյուղացիների կողմից ստացել են նույնքան թվով հայտեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ