Երևանում Արցախի անկախությունը ճանաչելու կոչով ավտոերթ է կազմակերպվել


19:38 , 11 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է.

Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտից անցկացվել է «Ճանաչել Արցախը» կոչով ավտոերթ։ Արցախի անկախության ճանաչման կոչով երթը շարունակվել է դեպի Իսակովի պողոտա, Գարեգին Նժդեհի հրապարակ, Արշակունյաց, Խանջյան փողոցներով, այնուհետև դեպի Ազատության պողոտա, Կոմիտասի, Բաղրամյան, Սայաթ֊ Նովայի պողոտաներ, Աբովյան, Թումանյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Երևանի քաղաքապետարանի տարածքից դեպի հրապարակ:

«Ավտոերթի նպատակն է դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Գլխավոր ուղերձը, որ հղում ենք աշխարհի երկրներին, Արցախի ճանաչումն է»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը: