Վաղը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում ջուր չի լինի


16:39 , 11 հոկտեմբեր, 2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ. հոկտեմբերի 12-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի  Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: