«Ադրբեջա՛ն, դադարի՛ր սպանել մեր ժողովրդին. աշխա՛րհ, արթնացի՛ր». բրիտանահայ դերասան Կև Օրկիյան


11:33 , 11 հոկտեմբեր, 2020

Բրիտանահայ երաժիշտ, հումորիստ և դերասան Կև Օրկիյանն իր ինստագրամյան էջում գրառում է հրապարակել.

«Ադրբեջանական դիվերսիոն խումբը սպանել է մորն ու նրա հաշմանդամ որդուն: Ի՞նչ է կատարվում այս բարբարոս տականքների հետ: Անմեղ մարդիկ են զոհվում»:

Գրառմանը կից նա նաև մեկնաբանություն է թողել. «Ադրբեջա՛ն, դադարի՛ր սպանել մեր ժողովրդին: Աշխա՛րհ, արթնացի՛ր: Դուք չէիք հանդուրժի, եթե ձեր տուն ներխուժեին: @bbcnews @cnn @worldanews, սկսե՛ք լուսաբանել»: