«Աշխարհը կուրացել է այնպիսի հակամարտությունների նկատմամբ, ինչպիսիք այսօր տեղի են ունենում Արցախում». ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Պալոն


10:24 , 11 հոկտեմբեր, 2020

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Պալոնը թվիթերյան իր էջում ԼՂ հակամարտության վերաբերյալ գրառում է կատարել.

«Ամերիկյան ղեկավարության բացակայության պայմաններում աշխարհը կուրացել է այնպիսի հակամարտությունների նկատմամբ, ինչպիսիք այսօր տեղի են ունենում Արցախում: Պետքարտուղար Մայք Պոմպեոն կարող է մեր կեղծ դաշնակից Թուրքիայի հետ հարաբերություններն օգտագործելով դադարեցնել արյունահեղությունը, սակայն նա հրաժարվում է դա անելուց»: