«Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը. սա զզվելի ագրեսիա է». ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան


00:56 , 11 հոկտեմբեր, 2020
«Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր՝ ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է». ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան։