ՄԻԵԴ են ներկայացվել ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ


21:40 , 10 հոկտեմբեր, 2020

ՀՀ կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:

Նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը:

«Ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար»,-նշված է գրառման մեջ: