17:08 , 10 հոկտեմբեր, 2020Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի արտգործնախարարությունը:
«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը և հույս ունի, որ հետագա բանակցությունները կհանգեցնեն առաջընթացի հակամարտության կարգավորման և տևական խաղաղության հաստատման գործում, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգությանը և բարգավաճմանը», - «Ալիք»-ի փոխանցմամբ, ասված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: