Արդեն շուրջ 3 ժամ է՝ շարունակվում են թշնամու ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները Հադրութի ուղղությամբ


15:04 , 10 հոկտեմբեր, 2020
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումն ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Արդեն շուրջ 3 ժամ է՝ շարունակվում են ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները:
Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:
Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունն ապացուցելու նպատակով:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն