Պատերազմը դեռ չի ավարտվել, բայց արդեն պարզ է, որ այն փոխել է մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը


14:37 , 10 հոկտեմբեր, 2020
Պատերազմը դեռ չի ավարտվել, բայց արդեն պարզ է, որ այն փոխել է մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նախկին բոլոր հաշվարկները, զսպման մեխանիզմները, պայմանավորվածություններն ու զարգացման սցենարներn այլևս ժամկետանց են ու անպիտան։ Հայ քաղաքական մտքի առջև նոր սպիտակ թուղթ է դրված։ Ու մենք պարտավոր ենք այդ թղթին երկրի ու ժողովրդի անվտանգ զարգացման իրական ծրագրեր հանձնել։ Բովանդակային՝ առանց որևէ պատրանքների, կենացների ու ոչնչով չհիմնավորված սպասելիքների ծրագրեր։ Միայն պրագմատիզմ և ճիշտ հաշվարկներ։