«Ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտները, ներառյալ՝ պատմական Ղազանչեցոց եկեղեցին դիտավորյալ թիրախավորելը նողկալի է և արժանի է միջազգային դատապարտման». կոնգրեսմեն Ֆրանկ Պալոն


12:03 , 10 հոկտեմբեր, 2020

Ամերիկացի կոնգրեսմեն Ֆրանկ Պալոնը շարունակում է իր թվիթերյան էջում հրապարակումներ կատարել ԼՂ հակամարտության վերաբերյալ՝ հաջակցություն Հայաստանի և Արցախի։
Նա տեղադրել էր լուսանկար, որում գործընկերների հետ միասին գտնվում է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում և կից կատարել հետևյալ գրառումը.

«Ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտները, ներառյալ՝ պատմական Ղազանչեցոց եկեղեցին դիտավորյալ թիրախավորելը նողկալի է և արժանի է միջազգային դատապարտման։ Վշտացած եմ այս լուրը լսելով, քանի որ պատիվ եմ ունեցել այցելելու այդ գանձը նախորդ տարի»։

Կոնգրեսմենը նաև ժամեր առաջ նշել է, որ խոսել է ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ, ով նրան կարևոր տեղեկություններ է հայտնել Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական հարձակումների վերաբերյալ։