Ադրբեջանում ենթասպա է մահացել


11:13 , 30 հուլիս, 2013

ադրբեջանցի զինվորRazm.info-ն գրում է.

Այսօր՝ հուլիսի 30-ին, հայտնի է դարձել, որ հուլիսի 29-ին առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ ենթասպա է մահացել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է, որ հուլիսի 29-ին՝ 20։45-ի սահմաններում, ենթասպա Քյաինաթ Մուհամմեդալի օղլու Աբդուլաևը (ծնված 1989 թ.) Տերտերի շրջանի Չայլու գյուղում մահացել է իբր «հայերի կողմից արձակված գնդակից»։

Սակայն ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այս լուրը՝ շեշտելով, որ դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է։