Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Ռոմային» (Photo)


00:01 , 10 հոկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իտալական ակումբին, որը նվերներ է ուղարկել հայ երկրպագուներին:

«Ամբողջ սրտով շնորհակալ եմ «Ռոմային», Roma Cares-ին իմ երկրին հումանիտար օգնության համար: Ընդմիշտ Ջալոռոսի»,- ֆեյսբուքյան էջում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել էր Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: