Ինչո՞ւ է ընդհատվել Ղարաբաղի թեմայով հանդիպումը. Բայրամովը լքել է ԱԳՆ–ի շենքը


23:27 , 9 հոկտեմբեր, 2020

Armeniasputnik.am-ը գրում է․

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքի վերաբերյալ առայժմ միայն ենթադրություններ են հնչում։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի ու Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպման մեկնարկից որոշ ժամանակ անց ադրբեջանական դրոշով ավտոշարասյունը լքել է ԱԳՆ ընդունելությունների տունը և հետո վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսիա-24»–ը։

«Հնարավոր է` բանակցությունների ընթացքում հարց է բարձրացվել, և լրացուցիչ խորհրդատվություններ են պահանջվել, որոնք կարելի էր անել միայն դեսպանատնից»,– նշում է հեռուստաընկերության թղթակիցը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ