Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը ծխում և մոխիրը թափում է ցուցարարների վրա (Video)


10:53 , 30 հուլիս, 2013

Օրենքն արգելում է ծխել քաղաքապետարանի շենքում, ցանկացած պաշտոնյայի աշխատասենյակում՝ անկախ պաշտոնից։ Ծխել կարելի է միայն հատուկ հատկացված ծխարաններում, որոնք ըստ օրենքի պիտի տարբերակված լինեն նշաններով։ Ընդ որում քաղաքապետարանի ներսում ծխելն արգելող օրենքի կիրարկման համար պատասխանատու է հենց տեսահոլովակի հերոսը՝ իր աշխտասենյակում պատուհանի մոտ ծխող և մոխիրը դուրս թափող պաշտոնյան՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։ 

Փաստորեն պաշտոնյան, ով պարտավոր է հետևել, որ օրենքը գործի, հենց ինքն է խախտում այն՝ հանրության առաջ հայտարարելով դրա մասին։ Նման պաշտոնյաները ոչ միայն օրենքն են խախտում, այլև նման վարքագծով վարկաբեկում են քաղաքապետարանի բարեխիղճ աշխատակիցներին։