Նիդերլանդների Սոցիալիստական կուսակցության դիրքորոշումը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ


18:46 , 9 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է.

Նիդերլանդների սոցիալիստական կուսակցությունը (SP) ստորին պալատում կոչ է անում վերականգնել հրադադարը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այս մասին SP-ի խորհրդարանի անդամ Սադեթ Կարաբուլութը գրառում է կատարել իր էջում։

«Առաջնահերթությունը զենքի լռելն է, արյունահեղությունը դադարեցնելը: Կարևոր է նաև թույլ չտալ, որ պատերազմող կողմերն ավելի զինվեն: Անհրաժեշտ է զենքի էմբարգո»:

Վերջին շաբաթներին Ադրբեջանի և Հայաստանի միջև բռնությունները կրկին սարսափելի տեմպերով բորբոքվեցին: Հակամարտության առանցքը Լեռնային Ղարաբաղ անկլավի նկատմամբ վերահսկողությունն է (տարածք Ադրբեջանում, որտեղ հիմնականում հայեր են ապրում):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ