ԵՄ անդամ բոլոր երկրների ԱԳ նախարարները կքննարկեն, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը


16:51 , 9 հոկտեմբեր, 2020

168.am-ը գրում է.

ԵՄ անդամ 27 երկրների ԱԳ նախարարները հոկտեմբերի 12-ին կայանալիք նիստի ընթացքում քննարկելու են հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ծրագրված հանդիպման արդյունքները։ Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին այսօր Բրյուսելում լրագրողներին  տեղեկացրել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչ։

«Կարծես Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները բանակցություններ են վարելու Մոսկվայում։ Կտեսնենք հանդիպման արդյունքները և երկուշաբթի օրը կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։