Որևէ արտաքին գործոն չի կարող լինել. Ալեն Սիմոնյանն՝ ԱԱԾ տնօրենի ազատման մասին


14:59 , 9 հոկտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

ՀՀ-ում իշխանությունն ինքն է որոշում իր բարձրաստիճան ուժային պաշտոնյաների ընտրության հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ավելացնելով. «Խնդիրների հետ կապված լուրը ստոր սուտ է»: 

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին հեռացնելու որոշումը որակվել էր նաև որպես ռուսական կողմի թելադրանք:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ հեռացվեց ԱԱԾ-ի տնօրենը հարցին, Սիմոնյանն ասաց, որ չի կարող պատասխանել:

«Վստահ եղեք, որ որևէ արտաքին գործոն չի կարող լինել», - ավելացրեց ԱԺ փոխխոսնակը: