Ֆեյսբուքը փակել է Ադրբեջանի իշխանության հետ կապված 9000 կեղծ հաշիվներ


12:19 , 9 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Facebook սոցիալական ցանցը նախօրեին հայտարարել է, որ փակել է  Ադրբեջանի իշխող կուսակցության հետ կապված կեղծ գործունեություն իրականացնող զանգվածային ցանցը՝ հեռացնելով ավելի քան 1000 հաշիվներ և մոտ 8000 էջ: Այս մասին գրում է buzzfeednews-ը։

Facebook-ն այս հաշիվների գործողությունը կապել է կառավարող «Նոր Ադրբեջան» կուսակցության Երիտասարդական միության հետ: Այն ասում էր, որ հաշիվներն ու էջերը օգտագործվել են ընդդիմության գործիչների և անկախ լրատվամիջոցների վրա հարձակողական ու քննադատական մեկնաբանություններ տեղադրելու և երկրի իշխող կուսակցությանը գովելու համար:

Facebook-ի անվտանգության քաղաքականության ղեկավար Նաթանիել Գլեյխերը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «Ֆեյսբուքն այս որոշումը կայացրել է ներքին հետաքննությունից հետո ցանցը նույնացնելուց հետո»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։