Թուրքիայի պաշտպանության նախարարը արձագանքել է ԼՂ-ի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի առաջարկին


11:24 , 9 հոկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման առաջարկին ի պատասխան, Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկնել է Անկարայի դիրքորոշումը՝ պնդելով հայկական զորքերի տարածաշրջանից դուրս գալու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է parstoday-ը։

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հալուսի Աքարն ասել է, որ իրենք չեն կարող սպասել ևս 30 տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար՝ ավելացնելով, որ հրադադարի փոխարեն իրենք պետք է պահանջեն Հայաստանի դուրսբերումը տարածքներից:

Նա ավելացրել է. «Այժմ հակամարտությունը լուծելու և միջազգային աջակցություն ստանալու մեխանիզմների համար լավ հնարավորություն կա»։